Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը: Նախորդ օրը Սրբազան շարժումը ավտոերթով մեկնել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ Սոթքում տեղի ունեցավ հանրահավաք: Իր խոսքում Բագրատ Սրբազանն ասաց, որ Սոթքի ամբողջ լեռնաշղթան դարձել է սահման, որտեղից թշնամին ամբողջությամբ վերահսկում է մեր բնակիչների կյանքը։ "Դարձել ենք ափի մեջ ապրող մի ժողովուրդ",- նշեց նա։ Անդրադարձավ նաև Ադրբեջանի հայտարարություններին՝ Խոջալուի այսպես կոչված "ցեղասպանության" վերաբերյալ. "Ես արդեն տարակույս չունեմ, որ այս մարդիկ Խոջալուի համար ներողություն կխնդրեն։ Մենք շատ կարճ ժամանակ ունենք, որպեսզի վերջնականապես ազատվենք այս չարիքից",- շեշշտեց նա: Ապա հայտարարեց. «Այս երկրում իր խոսքերի համար անպատասխանատու մարդ չպետք է լինի։ Երեսուն արծաթով վաճառված, արյան ագարակ ցանկացող տարբեր մարդիկ կան տարբեր աստիճանների վրա։ Այդ երեսուն արծաթն իրենց վրա շատ թանկ է նստելու, ամբողջ կյանքում աղվեսադրոշմի պես ճակատներին դաջված են ման գալու, եթե զղջում ու դարձ չունեցան»: Խոսելով վաղվա ծրագրերից, Բագրատ Սրբազանն ասաց. "Վաղը երեկոյան տեղ ենք գնալու: Թե ուր՝ կասեմ վաղը, որովհետև եթե հիմա ասեմ, վախները կբնռվի։ Երեկոյան 19․00-ին կհավաքվենք այստեղ՝ Սուրբ Աննա Եկեղեցու բակում, ու կգնանք։ Նաև վերստին ուզում եմ հիշեցնել, որ շաբաթ օրը, ժամը 14․30 կհավաքվենք Կարմիր խաչի մոտ ու կգնանք Վանաձոր։ Իսկ կիրակի մեծ հանրահավաք":