Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի կունենա փակ հանդիպում-քննարկում ոլորտի ներկայացուցիչների հետ` սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների հարկման համակարգի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 24-ը՝ ժամը 17:00-ը, մասնակցությունը հավաստող նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել (011) 513 331 հեռախոսահամարով: