Հունիսի 27-ին, ժամը 14:00-ին, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում կկայանա «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում տեղի կունենա Օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը:Պարգևատրման արարողությանը ներկա կգտնվի և մասնակիցների պատվոգրերն ու հավաստագրերը կհանձնի Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում իրականացված Սոլֆեջոյի օլիմպիադային մասնակցեցին Երևանի և ՀՀ մարզերի 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 շրջանավարտներ (7-րդ դասարանցիներ), որոնցից եզրափակիչ փուլ անցան 39 դպրոցի 84 աշակերտներ:Ս/թ հունիսի 17-ին կայացած եզրափակիչ փուլի արդյունքներով՝ Օլիմպիադայի հաղթող են ճանաչվել հետևյալ մասնակիցները.ԴԱՓՆԵԿԻՐՌոբերտ Մարգարյան-Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոցՆարե Ջանոյան-Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոցՄարիա Գաբրիելյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցԺանետ Խաչատրյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցՄանե Ենոքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցԷլիզա Մարգարյան-Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցԻննա Հարությունյան-Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցԳոհար Ղազարյան-Հրազդանի Կ. Զարյանի անվան արվեստի դպրոց3-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԱրիաննա Ավագյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցՎլադիմիր Բարսամյան-Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցՍուսաննա Ավագյան-Նոյեմբերյանի Տ. Մանսուրյանի անվան երաժշտական դպրոց2-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԴալար Չիչեան-Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոցԻռեն Վանյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցԱննա Հեքեքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԷրիկ Ասատրյան-Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցԼոռի Շատոյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց«Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը իրականացվել է Երևանում և ՀՀ մարզերում: Օլիմպիադայի իրականացումը միտված է երաժշտական նախամասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, մշակութային կրթության բնագավառում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, սոլֆեջո առարկայի գծով մրցակցային պայմաններում լավագույնների, առաջատար հաստատությունների և սովորողների բացահայտմանը, խրախուսմանը, նրանց առաջխաղացման և զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: