Ես մտավախություն չունեմ, որ Բաքուն կարող է չվավերացնել կանոնակարգը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք իրենց հետ քննարկել ենք»,- նշեց Սիմոնյանը: Հարցին՝ Ադրբեջանից հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ն դուրս կբերվի, ԱԺ նախագահը արձագանքեց. «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»: