24.04.2025
Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը
23.10.2024
Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյին:   Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կհաջողվի հասցնել ավելի բարձր մակարդակի: «Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, և մենք Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում։ Այսօրվա հանդիպումը հրաշալի հնարավորություն է քննարկելու փոխշահավետ գործակցությունը տարբեր ոլորտներում», - նշել է նախարարը:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Գանայի միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում գործակցությանը:Գևորգ Պապոյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։