Ամանորի նախաշեմին Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, շարունակելով բարի ավանդույթը, այցելել են Լոռու մարզի Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղեր, որտեղ շնորհավորել են բնակիչներին և քաղցր նվերներ հանձնել երեխաներին:Ռուս դիվանագետներն այցելել են նաև պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Երևանում՝ նվերներով ուրախացնելով փոքրիկ հիվանդներին: Այցի ընթացքում իսկական ամանորյա հրաշք է տեղի ունեցել. երեխաների մոտ եկել է իսկական Ձմեռ պապը Վելիկի Ուստյուգից: Ռոսսոտրուդնիչեստվոյի ջանքերի շնորհիվ այս կախարդանքը տեղի է ունենում արդեն երրորդ տարին անընդմեջ։