3.06.2026
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները։


Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Հայաստան է ուղարկվել երկու վագոն կարբամիդ՝ 126 տոննա ընդհանուր քաշով, ինչպես նաև մեկ վագոն ալյուր՝ 67 տոննա:


Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:


Ադրբեջանից Հայաստան տարանցման հետ մեկտեղ՝ արտահանվում են նաև նավթամթերքներ։ Արդեն ներմուծվել է ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա «ռեգուլար» և 2955 տոննա «պրեմիում» տեսակի բենզին։


 


 

Մենք խոսում ենք խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց. Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով