3.06.2026
Մենք խոսում ենք խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Նոր հարված «Ջերմուկին». Ռուսաստանում արգելափակվել է ևս 64,5 մլն շիշ ջրի վաճառքը

«Ռոսպոտրեբնադզորը» հանձնարարել է «Չեստնի զնակ» մակնշման համակարգի օպերատորին Ռուսաստանում կասեցնել 64,5 միլիոն միավոր «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը։ Այս մասին հայտնել են կառույցի մամուլի ծառայությունից։


Որոշումը կայացվել է տեխնիկական կանոնակարգման պարտադիր պահանջների խախտումների պատճառով։


Արտադրանքի մեջ արձանագրվել է հիդրոկարբոնատ-իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի պարունակության գերազանցում։ Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» գնահատականի՝ սա կարող է սպառողներին մոլորության մեջ գցել ջրի բուժիչ հատկությունների հարցում և առողջության համար ռիսկեր պարունակել։


Բրենդի արտադրանքի նկատմամբ սահմանափակումները կիրառվում են ոչ առաջին անգամ։ Տարվա սկզբից «Չեստնի զնակ» համակարգի միջոցով մանրածախ և առցանց վաճառքի կետերում արդեն իսկ արգելափակվել էր 38,4 միլիոն միավոր «Ջերմուկ» ջրի իրացումը։


 

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով