3.06.2026
Ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին
prev Նախորդ նորություն

Անդրանիկ Թևանյանը ջախջախեց ՔԿ-ի «կարված» գործը

Փաշինյանի ապօրինի կարգադրությամբ իմ դեմ գործ են «կարում» և ցանկանում են մեղադրանք առաջադրել։ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որտեղ այդ «կարված» գործի շրջանակում կարդում ենք հետևյալը. իբր ես, որպես ԱԺ պատգամավոր, 2024-ի ապրիլին փակ, գաղտնի նիստում անցկացված լսումների ժամանակ ռուսերեն թարգմանված տեղեկություններ եմ փոխանցել արդյունքների մասին և ինչ-որ գործողություններ եմ իրականացրել ի վնաս Հայաստանի, որոնք վտանգել են երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և արտաքին անվտանգությունը։ Բայց այդ ժամանակ ես պատգամավոր չէի. այդ մասին իր ուղերձում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։


««Կարված» գործի աբսուրդն անմիջապես աչք է ծակում. այո՛, 2021 թվականին ես ԱԺ ընտրությունների արդյունքում ընտրվել էի պատգամավոր, բայց, ուշադրությո՛ւն, 2023 թվականին վայր եմ դրել Ազգային ժողովի մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին ոչ որպես պատգամավոր։ Իսկ այստեղ գրված է, որ 2024 թվականի լսումների ժամանակ ես, փաստացի, տեղեկություններ եմ հայտնել փակ, գաղտնի նիստում անցկացված լսումների ընթացքի մասին»,- հայտարարեց Թևանյանը՝ ջախջախելով ՔԿ-ի գործը։


Ըստ այդմ, նշեց Թևանյանը, քանի որ ինքը ֆիզիկապես չէր կարող մասնակցել 2024-ի լսումներին, հետևաբար, գումարների և այլնի հետ կապված մնացած թեմաները դատարկաբանություն էն.


«Նիկոլ Փաշինյանն ինքն է զբաղված պետական դավաճանությամբ, նա փորձում է ինձ ներքաշել մի այնպիսի գործընթացի մեջ, որի արդյունքում ինքն ամենաբարձրը կգոռա՝ «Բռնե՛ք պետական դավաճանին»»,- հավելել է Անդրանիկ Թևանյանը։


Նշենք, որ ըստ ՔԿ-ի հաղոդագրության.

«ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:


ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»


 


 

Մայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով