3.06.2026
Գյումրիում խուզարկություններ են Մարտուն Գրիգորյանի տանը և ԲՀԿ շտաբներում
prev Նախորդ նորություն

Սատանաներ որսացող հնազանդ ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր

Լավ, այսքա՞ն ատել Պետությունը, պետական համակարգը, պետական, անվտանգային կառույցների հեղինակությունը, վարկը, սպայի ուսադիրի պատիվը, որ ցնորական քաղաքական պատվեր տաս ԱԱԾ-ին ու շարադրություն ստանաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

"Լավ, այսքան ծառայամիտ լինես, թքես ուսադիրիդ (անգամ անարժանբստացած ու շատ թարմ), գերատեսչությանդ, ենթակա սպաներիդ հեղինակության վրա ու շեֆ Նիկոլիդ ցուցումը դարձնես հանձնարարական կամ հրաման։
Ավելին, որքան անպատիվ լինես, որ ուսադիրիդ, սպայիդ կոչման հեղինակությունը ոտնատակ տաս ու էշություն գրես, իբրեւ օպերատիվ տեղեկություն ու դա դարձնես զեկուցագիր...

Սատանաներ որսացող հնազանդ ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր։
Էն տակի քննչականին չեմ էլ անդրադառնում, նրանք վաղուց հատակում են։

Սա գրում եմ, իբրեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ",- գրել է Մանուկյանը։


 

Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով