3.06.2026
Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի
prev Նախորդ նորություն

Անդրանիկ Թևանյանի հարցով դատախազը դիմել է ԿԸՀ

Հունիսի 7-ին նշանակված Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ այսօր՝ 2026թ. մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:


Այս մասին տեղեկատվությունը հայտնել են Գլխավոր դատախազությունից։


Այսօր ժամը 17։00-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում դռնփակ նիստում կքննվի ներկայացված միջնորդությունը։  


Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականներ


Անդրանիկ Թևանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է։


Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի՝ Անդրանիկ Թեւանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:


Անդրանիկ Թևանյանը այս մեղադրանքը որակել է կեղծ ու աբսուրդ և հիշեցրել, որ նշված ժամանակ նա անգամ ԱԺ պատգամավոր չի եղել:


Այսօր առավոտվանից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Անդրանիկ Թևանյանի տանը և "Մայր Հայաստան"-ի գրասենյակում:


 

Հարցում․ չորս հիմնական ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն կհավաքեին, քան իշխող ՔՊ-ն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով