Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Ստանդարտ սցենարով… Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։ Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,- գրել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ ԿԸՀ–ն բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին: