Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Արցախի ԱԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության կողմից իրականացված գործունեության և կատարվելիք ծրագրերի մասին տեղեկություններ։ Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը։