Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Աղբյուրի համաձայն՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ծաղկեպսակ է դրել «ամերիկացի ժողովրդից» գրությամբ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ռիքերը նաև հարգանքի տուրք մատուցեց անմար կրակի մոտ։