Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեք փոխմարզպետներ է նշանակել: Որոշումների համաձայն՝ Դավիթ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ: Ռուբիկ Նավոյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Տիգրան Եղիազարյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ: