Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները, այդ թվում ՀՀ քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է Schengenvisainfo-ն: Սահմանափակումները հանվել են նաև Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Քաթարի, Կանադայի, Հորդանանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ադրբեջանի և Բրունեյի քաղաքացիների համար: Յուրաքանչյուր ոք, ով բնակվում է այդ երկրներից մեկում, կարող է Գերմանիա մուտք գործել առանց ճանապարհորդության կարևոր պատճառի և անկախ պատվաստման կարգավիճակից: