24.11.2024
Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բայց դա նրան երբեք չի հաջողվի. ակցիա Ստեփանակերտում

Այսօր արցախցի մի խումբ կանայք երեխաների հետ միասին Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ խաղաղ հավաք էին հրավիրել՝ պահանջելով միջազգային կառույցներին պարտադրել Ադրբեջանին վերականգնել Արցախում գազի մատակարարումը։


Հիմնական ուղերձն այն է, որ աշխարհը քաջատեղյակ է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, սակայն դրա հետ մեկտեղ որեւէ քայլ չի ձեռնարկվում՝ միայն կոչեր, մտահոգություններ, բայց իրավիճակը չի փոխվում, իսկ ճգնաժամը գնալով ավելի է սրվում։


Ակցիայի մասնակիցները մատնանշում էին, որ արցախցին ունի այն նույն իրավունքները, ինչ ունեն մնացած երկրների քաղաքացիները և ուղղակի  անթույլատրելի է, որ ազգաբնակչության նկատմամբ այսպիսի բացահայտ ահաբեկչություն իրականացվի.


"Ադրբեջանի ագրեսիան մեզ հասցրել է  անելանելի մի վիճակի, չկա որևէ կառույց, որը կստիպի ագրեսորին վերջ տալ այդ հանցավոր գործողություններին։ Պահանջում ենք, որպեսզի միջազգային կառույցներն անհապաղ զբաղվեն Արցախի բնակիչների անվտանգությամբ. սա միայն կենցաղային խնդիր չէ: Մենք չենք ուզում մեր հողն ու տունը լքել, արցախցին ապրել ու ապրելու է Արցախում։ Արցախն Ադրբեջան չէ եւ երբեք չի լինելու։ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բայց դա նրան երբեք չի հաջողվի»,– հայտարարում էին ակցիայի մասնակիցները: խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկը։


Նրանք նաև հիշեցնում էին, որ առաջին անգամ չէ, որ արցախցին նման իրավիճակում է հայտնվում, որ այդպես եղել է նաև 90-ականներին: Պարզապես այսօր պայքարն ավելի թեժ է, այն մահվան ու կյանքի պայքար է, լինելիության պայքար: