Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի համար այս դժվարին պահին պարոն Փաշինյանին կհաջողվի կատարել իր առջև դրված խնդիրները, ապահովել ներքին կայունություն, տնտեսական աճ և կայուն հարաբերություններ արտաքին գործընկերների հետ։ Ջերմությամբ եմ հիշում Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Փարիզում խաղաղության համաժողովի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մի քանի գագաթաժողովների շրջանակներում մեր հանդիպումները: Համոզված եմ, որ մեր երկրներին կհաջողվի պահպանել դրական դինամիկան և ապահովել փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Մաղթում եմ Նիկոլ Փաշինյանին քաջառողջություն, համբերություն, իմաստություն և բարձր արդյունքներ Հայաստանի Հանրապետության կառավարման գործում», - ասված է Դոդոնի ուղերձում: