Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Ինչպես հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: