Արդեն մի քանի ընտրատեղամասից ահազանգեր ստացա, որ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, "Պատիվ ունեմ" դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:"Մեր քաղաքացիների պահանջով միայն նոր, լիարժեք տրցակ են կազմում:2 դեպք գրանցվել է Դավթաշենում:ՈՒշադիր եղեք ու մի ամաչեք պահանջելու ձեր ուզած քվեաթերթիկը, եթե այն ձեզ չի տրամադրվում",- գրել է նա: Հիշեցնենք, թիվ 6 քվեաթերթիկը "Պատիվ ունեմ" դաշինքինն է: