Իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկությունը հաստատեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում առաջարկել է Հայկ Կոնջորյանին առաջադրել խմբակցության ղեկավարի պաշտոնում: Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցին, ապա նա գլխավորելու է ՀՀ դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնում: