24.05.2025
Ռոբերտ Քոչարյանը չի բացառել խորհրդարանական ընտրություններից հետո բախումները
15.06.2021
Ռոբերտ Քոչարյանը չի բացառել խորհրդարանական ընտրություններից հետո բախումները

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մարդիկ կարող են դուրս գալ փողոց եւ տեղի ունենան բախումներ: «Դա, իհարկե, իրադարձությունների զարգացման խիստ անցանկալի տարբերակ է, այն ամբողջությամբ ժխտել չի կարելի», - ասել է Քոչարյանը ՌԻԱ Նովոստիին, Sputnik Արմենիային եւ RT-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք ընտրություններից հետո մարդկանց փողոց դուրս բերել, եւ հնարավոր են արդյոք բախումներ: Քոչարյանը կարծում է, որ ամեն ինչ կախված կլինի արդյունքներից և ինչ վստահությամբ կվերաբերվի հասարակությանը։ «Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրական հանձնաժողովները տեղերում իրենց աշխատանքը կատարեն հստակ՝ օրենքի շրջանակներում, չեմ կարծում, որ կլինեն ինչ-որ լուրջ հետևանքներ։ Ես բավականաչափ լավատեսությամբ եմ նայում արդյունքներին և այն բանին, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումներից (բախումների մասին - խմբ.)», - ասաց Քոչարյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի 20-ին, որին կմասնակցեն 21 կուսակցություն եւ չորս դաշինք: