ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք, նրա դեմ հարուցվել է քրեական գործ։ «Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։ Հավանաբար Հունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած նիկոլական թափթփուկներին նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։ Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու, կարող եմ փաստել, որ այս ապիկար իշխանությունը շարունակում է իր բոլոր լծակները գործադրել ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար։ Ոչ մի միջոցով ձեր վերջաբանը չեք փոխելու։ Ձեզ մնացել է 4 օր»,- գրել է Աշոտ Անդրեասյանը Facebook-ի իր էջում: