«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Հակոբ Արշակյանի թեկնածությանը: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար թեկնածու է առաջադրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է: