Զինված ուժերը աստիճանաբար կրճատում են ու անունն էլ դնում «բարեփոխում»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ «Պատերազմից հետո ինչպես «անտեսանելի» ձևով առաջնագիծն էին կահավորել՝ տեսանք հետևանքները, այնպես էլ «բարեփոխում» են անում»,- ասված է նրա գրառման մեջ։