Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ստեփան Գևորգյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից: VERELQ-ը հիշեցնում է, որ Ստեփան Գևորգյանը ևս փետրվարին ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ: