Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ Շրջակա միջավայրի նախարար։ Ավելի վաղ Արշակ Կարապետյանն ազատվել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։