Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հետազոտությանը մասնակցած 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների՝61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանըշուրջ 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ապահովագրությունից օգտվելու համար,9%-ը նշել են, որ պատրաստ չեն վճարելու, 13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։Զեկույցի ամբողջական տարբերակը կարդացեք հետևյալ հղումով: