Հոկտեմբերի 5-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13518 քաղաքացու հետազոտություն, որից 1181-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։