"Ալյանս" կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը "սպառնում է" հոլիվուդյան մարտաֆիլներում նկարահանվող աստղերով, որոնց թվում է Ժան Կլոդ Վանդամը: Ուրիխանյանը, մասնավորապես, լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նաև Տիգրան Արզաքանցյանը, ով վերջերս անդամակցել է "Ալյանս"-ն. "Ո՜չ մի քաղաքականություն։ Մեր կուսակցության խորհրդի նոր ղեկավարությունն է...",- մակագրել է լուսանկարը Ուրիխանյանը: