Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստատել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնելով, որ. «Ռուսական խաղաղապահների հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է հայտարարության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում Մարտակերտի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ քաղաքի մերձակայքում նռան այգում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակի հետեւանքով սպանվել է քաղաքի բնակիչ Արամ Թեփնանցը (ծնվել էր 1966 թվականին): Հարուցվել է քրեական գործ: