Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի փաստաբանը ներկայացրել է, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Ըստ փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա նաև հայտնեց, որ Քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան։