13.11.2025
Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Դեսպան Մկրտչյանը և Ռոբ Գարսոնը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Նոյեմբերի 12-ին Մայամի կատարած աշխատանքային այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ հրեա փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ռոբ Գարսոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական համագործակցության հնարավոր ուղղությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

2025 թվականին Ռոբ Գարսոնը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափ բնակավայրում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամաս
Հաջորդ նորություն next