ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԵՄԽԽ-ի նիստին, որն անցկացվում է սահմանափակ ձևաչափով և մեկնարկել է Մինսկում, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։ Այդ օրը ավելի ուշ կկայանա Խորհրդի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն պատվիրակություններ և դիտորդ երկրների ղեկավարությունները։