Այսօր առավոտյան մեկնարկած անհնազանդության ակցիաների մասնակից մի քաղաքացի է տուժել ոստիկանների գործողություններից: Քաղաքացուն Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկից տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի շրջանում ցավերի գանգատով: Այս կապակցությամբ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացնում է. "Քիչ առաջ բժիշկներն ավարտեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը՝ վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին քաղաքացին դուրս կգրվի բժշկական հաստատությունից",- գրել է նա: