21.05.2025
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կամրջի վնասման պատճառով գործում է այլընտրանքային ճանապարհ
31.03.2022
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կամրջի վնասման պատճառով գործում է այլընտրանքային ճանապարհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ-3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածի կամրջի վնասման պատճառով ճանապարհը փակ է բեռնատարների համար՝ տեղադրվել է այլընտրանքային Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ ճանապարհ։ Դժվարանցանելի է Վերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ դիտվում է ձնախառն անձրեւ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: