Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդաչուները ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել, մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել: Անձնակազմը կատարել է օդանավի վայրէջք շարժիչներից մեկի պայմանական խափանման, ծխի պայմաններում սահմանափակ տեսանելիության, թռիչքուղու մասնակի ոչնչացման պայմաններում։ Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա: