Դիմադրություն շարժումը մեկնարկեց ավտոերթը դեպի Վանաձոր: Ավտոերթի մասնակիցները հավաքվել են Աշտարակի խճուղու սկզբնամասում, որտեղից շարժվելու են Վանաձոր՝ ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքում ժամը 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը: Բացի այս, այսօր ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի երթ, որին կմասնակցեն բացառապես կանայք և աղջիկները։ Իսկ երեկոյան 18։00-20։00 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր, որին կհաջորդի հանրահավաքն ու ավանդական երթը։