23.05.2025
Կանցկացվի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողովը
07.04.2022
Կանցկացվի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 10-12-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին: Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են. Պատմություն Հնագիտություն Հնամարդաբանություն Ազգագրություն Բանահյուսություն Վիմագրություն Ճարտարապետություն Արվեստաբանություն Մշակութաբանություն Թանգարանագիտություն Ժառանգության պահպանում և հանրահռչակում Հուշարձանների պահպանություն և զբոսաշրջություն Գիտաժողովին մասնակցելու համար մինչև հունիսի 15-ը զեկուցումների վերնագրերն ու ամփոփագրերը (300 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) պետք է ուղարկել [email protected] հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը: Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև հուլիսի 15-ը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը: Գիտաժողովին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց: Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում: