Կեսօրին Երևանում մեկնարկել են ընդդիմության երթերը չորս ուղղությամբ: Չորս ուղղությամբ երթերը մեկնարկեցին Ֆրանսիայի հրապարակից: Նախօրեին ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 6-ից անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12:00-ից: "Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին", - հայտարարեց ԱԺ փոխնախագահ, "Հայաստան" խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը: