Երևանի տարբեր հատվածներում մայիսի 5-ին ժամը 10:30-ի դրությամբ ընդդիմության անհնազանդության ակցիաների 13 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ: Այդ մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):