Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։ «Ի գիտություն Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։ Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։