22.04.2025
Շոկի մեջ էի. ևս մեկ պատգամավոր լքում է ՔՊ-ն
11.12.2024
Շոկի մեջ էի. ևս մեկ պատգամավոր լքում է ՔՊ-ն

Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր լքում է ԱԺ խմբակցությունը: Հակոբ Ասլանյանը քիչ առաջ եթերում հայտարարեց իր որոշման մասին. "Մեկ ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս... խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ",- ասաց նա: Ասլանյանը պարզաբանեց, որ Հովիկ Աղազարյանի շուրջ պատմությունն է որոշման կայացման պատճառը, և որ ինքը, ծանոթանալով ներկայացված փաստերին, չի տեսել որևէ բան, որի համար ինքը կամաչեր: Ըստ այդմ առաջարկեց ՔՊ խմբակցության ղեկավարին ձևավորել աշխատանքային խումբ, ուսումնասիրել բոլոր փաստերը, բայց եթե չկարողանան ապացուցել, որի հիմքով նա փոխի իր կարծիքը, ապա իր հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին: "Ես այնտեղ չեմ տեսել այն կետերի հիմնավորումը՝ դավաճանություն, պետական գաղտնիքի բացահայտում: Ես ամբողջը կարդացել եմ, այնտեղ չկան այնպիսի բաներ, որոնք կարելի է պետական դավաճանության քողի տակ ներկայացնել: Անձնական կյանքի վերաբերյալ հայտարարություններ անել ընդհանրապես կարիք չկար անելու",- շեշտեց պատգամավորը: Նա նշեց, որ ՔՊ-ում կան շատ մարդիկ, որոնք կոտրված են, անտրամադիր են այս թեմայի հետ կապված, բայց ձայն չեն հանում:  "Ինձ պետք է համոզեն, ապացուցեն, որ Աղազարյանը մեղավոր է... ես շոկի մեջ էի, երբ անձնականը հրապարակեցին, շոկի մեջ էի",- հավելեց նա: