Օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելելու է Լոռու մարզ, քաղաք Վանաձոր։ «Բոլորին սիրով սպասում ենք հանդիպմանը, որը կկայանա Երկաթուղայինների ակումբի այգում։ Քննարկելու շատ հարցեր ունենք։ Եկեք միասին կերտենք Հայաստանի արժանապատիվ ապագան»,- ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։