31.07.2025
ՀՀ-ում արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով
07.10.2022
ՀՀ-ում արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները 2022թ․ հունվար–օգոստոսը 2021թ․ հունվար–օգոստոսի համեմատ.Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով։ Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -7.9%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 18.9%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից:Աճել են՝▪️սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.5%-ով,▪️այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 111.4%-ով, ▪️հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 29.6%-ով,▪️խմիչքների արտադրության ծավալը՝ 5.4%–ով, ▪️ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 2.6%-ով, ▪️պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 42.0%-ով, ▪️հագուստի արտադրության ծավալը՝ աճել է 7.1%–ով,▪️կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ աճել է 34.4%-ով▪️փայտանյութի մշակում՝ բացի կահույքից՝ 57.9%–ով,▪️պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում՝ աճել է 6.6%-ով, ▪️մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 40.7%-ով, ▪️կահույքի արտադրության ծավալը՝ 21.4%-ովԿրճատվել են ▪️քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ -12.3%–ով, ▪️ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ -1.3%-ով, ▪️դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը՝ -7.5%-ովմեքենաների և ▪️սարքավորանքի նորոգումը՝ -4.4%-ով։