Արցախը մեզ համար բեռ չէ, հոգս չէ, խնդիր չէ. Արցախը մեր պատի՛վն է, մեր արժանապատվությո՛ւնը, ասել է թե՝ մեր ընտանի՛քը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:"Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ խաղաղ ապրելու համար և չի լինելու. դա նույնն է, որ ընտանիքդ հանձնես թուրքին՝ խաղաղ ապրելու համար: Երբե՛ք:Արցախի պահպանման և զարգացման հինգ գլխավոր գործոններն են.1) Հայաստանի իշխանությունը,2) Արցախի իշխանությունը,3) Արցախում այսօր բնակվող բոլոր հայերը,4) Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող բոլոր Հայերը:5) Արցախում տեղակայված Խաղաղապահ Ուժերը:Ուժե՛ղ Բանակ, առո՛ղջ Սյունիք, անպարտելի՛ Արցախ. ահա՛ Հայերի թշնամիների համար ահ ու սարսափ խորհրդանշող Հայաստանը։Աստված պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հայոց Ազգային Բանա՛կը, Հա՛յ ազգը և Հայոց Սուրբ Հո՛ղը"։