22.03.2026
Հայտարարվել է գիտական ​​աշխատանքների մրցույթ ՀՀ բուհերի ուսանողների համար
19.04.2023
Հայտարարվել է գիտական ​​աշխատանքների մրցույթ ՀՀ բուհերի ուսանողների համար

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ք.Մոսկվա) աջակցությամբ հայտարարում է հայաստանյան բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների գիտական աշխատանքների մրցույթ: Մրցույթի թեման է «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք. Պատմություն, ժամանակակից դրություն և հեռանկարներ»: Ներկայացված հոդվածներում կարող են լուսաբանվել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հետևյալ ոլորտները. • Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները։• Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը, Հայաստանի անդամությունը ԵԱՏՄ-ին։• Զինվորական եղբայրության պատմությունը: Հայ-ռուսական հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտում։• Հայաստանի և Ռուսաստանի մշակութային-հումանիտար համագործակցությունն ու փոխգործակցությունը։• Հայաստանը և Ռուսաստանը որպես ընդհանուր քաղաքակրթական տարածքի մասեր. արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները:Ուսանողական գիտական աշխատանքները պետք է ներկայացվեն հայերեն կամ ռուսերեն, 5-10 էջ ծավալով (տառատեսակ՝ 12, տառաձև՝ TimesNewRoman, միջտողայինտարածք՝ 1): Աշխատանքները կարող են բաժանված լինե լենթագլուխների: Աղբյուրները և օգտագործված գրականությունը պետք է արտացոլվեն տողատակում, յուրաքանչյուր էջի տակ: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի ռուսերեն համառոտագիր (15 տողից ոչ ավել): Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. մայիսի 10-ն է: Մրցույթային աշխատանքները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև տպագիր տարբերակով (էլhասցե`[email protected]):Հոդվածների տպագիր տարբերակները պետք է ներկայացվեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն (ք.Երևան, ԱլեքՄանուկյանփողոց 1, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մասնաշենք, սենյակ 306, հեռախոս` 060710083:Կոնտակտային անձ` Կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյան (հեռախոս` 096911991):Ստեղծված է ժյուրի, որը կազմված է հետևյալ գիտնականներից և փորձագետներից:1. Գեղամ Պետրոսյան – Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:2. Ալեքսանդր Մարկարով – ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:3. Ժակ Մանուկյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:4. Գևորգ Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու:5. Արամ  Սաֆարյան – Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ: Մրցույթի հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.1. Մեկ առաջին մրցանակ:2. Երկու երկրորդ մրցանակ:3. Երեք երրորդ մրցանակ:4. Խրախուսական մրցանակներ: Նախատեսված է նաև երեք հատուկ մրցանակ ռուսերեն լավագույն աշխատանքների համար:Մրցույթի հաղթողների համար նախատեսված են արժեքավոր մրցանակներ: Նրանց կհանձնվեն նոութբուքներ, բջջային հեռախոսներ, ականջակալներ: Հաղթողներին և լավագույն մասնակիցներին կհանձնվեն դիպլոմներ Երևանի պետական համալսարանի ռեկտորի և Մոսկվայի Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ: Դիպլոմները և մրցանակները կհանձնվեն 2023թ. մայիսի 25-ին «Ռուսաստանը և աշխարհը. Երկխոսություն 2023. նպատակներ և արժեքներ: Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործում» միջազգային կոնֆերանսի լիագումար նիստում, որը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում: