Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարձրացել է 11-րդ տեղ: "Fraser Institute" վերլուծական կենտրոնը սեպտեմբերի 8-ին հրապարակել է "Economic Freedom of the World" ամենամյա հետազոտության արդյունքները՝ աշխարհի 165 երկրներում տնտեսական ազատության և բիզնեսի վարման դյուրինության աստիճանի վերաբերյալ: Հայաստանն այս հետազոտության մեջ առաջին անգամ զբաղեցրել է 11-րդ տեղը՝ հնարավոր 10-ից հավաքելով 7,84 միավոր։ Հետխորհրդային տարածքում Հայաստանին գերազանցում է միայն Էստոնիան։ Տարածաշրջանի այլ երկրներից Վրաստանը զբաղեցրել է 15-րդ տեղը, Ռուսաստանը` 94-րդ տեղը, Թուրքիան` 112-րդ, Ադրբեջանը` 119-րդ, Իրանը` 159-րդ տեղը: