15.06.2025
Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը
12.09.2022
Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Հայաստանի պատմության թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։ Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։ Հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2022թ.-ի սեպտեմբերի 15-ին, Հայաստանի պատմության թանգարանում : Ցուցահանդեսի համադրողն է՝ գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի "Kurfürstliches Gärtnerhaus" ցուցասրահի տնօրեն, "Atelier Middelmann" արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։ Սեպտեմբերի 16-ին, ժամը 18-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Միրզոյան գրադարանն (հասցե՝ Մհեր Մկրտչյան 10) արվեստասեր հանրությանը և լուսանկարչության ոլորտում ստեղծագործող արվեստագետներին և գործող կազմակերպություններին հրավիրում են հանդիպման՝ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի հետ:Հանդիպման ընթացքում Յուրգեն Միդելմանն անդրադարձ կկատարի Գագիկ Հարությունյանի ստեղծագործունեությանը և իր կողմից ընտրված աշխատանքների հիման վրա կբացահայտի և հյուրերին կներկայացնի իր դիտանկյունը և Գագիկ Հարությունյանի դերն ու նշանակությունը ժամանակակից լուսնակարչության համատեքստում:Մուտքն ազատ է: