10.05.2026
Հայաստանն ու Սերբիան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
04.06.2024
Հայաստանն ու Սերբիան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան): Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին՝ Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, և մաղթել է արդյունավետ աշխատանք:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:Քննարկվել են նաև ԶՈՒ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: